Հեռախոսներ
Ինտերնետ
Ծառայություններ
Գադջեթներ
Աքսեսուարներ
  • iPhone 8 64GB Silver iPhone 8 64GB Silver
  • iPhone 8 64GB Silver iPhone 8 64GB Silver
  • iPhone 8 64GB Silver iPhone 8 64GB Silver
iPhone 8 64ԳԲ
  • ՕՀ: iOS
  • WiFi: Այո
Գույն: Արծաթագույն

առկա է





Ընդհանուր
  • բրենդ - Apple
  • ՕՀ - iOS
Չափսը
  • չափսեր - 138.4 x 67.3 x 7.3 մմ
Էկրան
  • էկրան - 4.7"
  • չափս - 750 x 1334
  • տեսակ - Retina HD
Ձայն
  • մեղեդի - MP3/MP4
  • բարձրախոս
Հիշողություն
  • ներքին հիշողություն - 64 ԳԲ
  • արտաքին հիշողություն - -
Տվյալների փոխանակում
  • 3G
  • 4G+
  • GPRS
  • EDGE
  • Bluetooth
  • USB
  • WiFi
  • GPS
Տեսախցիկ
  • տեսախցիկ - 12 ՄՊ
  • առջևի տեսախցիկ - 7 ՄՊ
  • վիդեո ձայնագրիչ/նվագարկիչ
Հաղորդակցություն
  • SMS
  • MMS
  • Email
  • Push Email
Առանձնահատկություններ
  • բրաուզեր - HTML
Մարտկոց
  • մարտկոց - 1821mAh

Դիզայն

  • Հատուկ ապակուց պատրաստված իրանի շնորհիվ՝ iPhone 8 սմարթֆոնը 50%-ով ավելի ամուր է: iPhone 8-ի նոր պողպատե կառուցվածքը և դիմային մակերեսը հետնամասի հետ միացնող՝ օդատիեզերական արտադրության ոլորտում լայն կիրառություն ունեցող 7000-րդ սերիայի ալյումինե շրջանակը լրացուցիչ ամրություն են հաղորդում այս սմարթֆոնին: Իսկ հիդրոֆիլային մակերեսը թույլ է տալիս սմարթֆոնի վրայից հեշտությամբ հեռացնել կեղտաբծերը և մատնահետքերը:
  • iPhone 8 սմարթֆոնը ներկայանում է երեք նոր երանգներով՝ «տիեզերական մոխրագույն», արծաթագույն և ոսկեգույն: Յոթնաշերտ գունային տեխնիկայի կիրառման շնորհիվ՝ iPhone 8-ն աչքի է ընկնում իրանի ճշգրիտ երանգավորմամբ, փայլատությամբ և գույնի խորությամբ: Իսկ համապատասխան երանգավորմամբ ալյումինե շրջանակը և ապակե իրանը միասին ստեղծում են ոճային գեղեցիկ համադրություն:
  • iPhone 8 սմարթֆոնի մանրադիտակային ճշգրտությամբ հորինվածքի շնորհիվ՝ այս սմարթֆոնը ջրակայուն է և պաշտպանված ցայտերից ու փոշուց:
  • Մենք միշտ ցանկացել ենք, որ iPhone սմարթֆոններն իսկապես զերծ լինեն բոլոր տեսակի լարերից՝ չունենան լիցքավորման մալուխներ և ականջակալի լարեր: Ապակե իրանի և ներկառուցված անլար լիցքավորման համակարգի շնորհիվ ՝ iPhone 8-ը ստեղծված է հենց այդպիսին լինելու համար:
  • iPhone 8 սմարթֆոնն օժտված է արդիականացված բարձրախոսներով, որոնք ապահովում են մինչև 25%-ով ավելի բարձր և ավելի հզոր բասային հնչողություն: Բարձրացրու ձայնը և վայելիր երաժշտության, տեսանյութերի և բարձրախոսների ավելի հարուստ հնչողություն:
  • Touch ID ճանաչման տեխնոլոգիայի շնորհիվ՝ Ձեր մատնահետքերը որպես գաղտնաբառ կծառայեն՝ սմարթֆոնի բովանդակությանը հասանելիություն ունենալու համար: Այս տեխնոլոգիայի օգնությամբ կարող եք ակնթարթորեն հասանելիություն ունենալ Ձեր սմարթֆոնի բովանդակությանը և սիրելի հավելվածներին: Touch ID տեխնոլոգիան նաև ընձեռում է Apple Pay ծառայությունից օգտվելու հնարավորություն, որով Դուք կարող եք վճարումներ կատարել ինչպես խանութում գնումներ կատարելիս, այնպես էլ հավելվածից հավելված և առցանց: Այս աշնան վերջին Ձեզ նաև հասանելի կլինի Messages հավելվածի միջոցով գումար փոխանցելու և ստանալու հնարավորությունը:

Retina HD էկրան

  • iPhone 8 սմարթֆոնը հագեցած է True Tone տեխնոլոգիայով, որը բնական լուսավորության քառուղի սենսորի միջոցով հմտորեն կարգավորում է էկրանի սպիտակ լուսավորվածությունը՝ այն համապատասխանեցնելով բնական լուսավորությանը, ինչի շնորհիվ՝ էկրանի վրա պատկերները նույնքան բնական տեսք են ունենում, որքան թղթի վրա, ինչն էլ նվազեցնում է աչքերի լարվածությունը էկրանին նայելիս:
  • Էկրանի կենդանի գույների և գունային բարձր հակադրության շնորհիվ՝ նկարները, տեսաֆիլմերը և խաղերը հստակ արտահայտչականություն և գրավիչ երանգ են ստանում: Սմարթֆոնների արտադրության ոլորտում կիրառված լայն գունապնակի և գույների հաղորդման ամենաբարձր ճշտության շնորհիվ՝ Ձեր նկարները կունենան նույնքան կենդանի տեսք, որքան իրական կյանքում:
  • Երկդոմեն պիքսելային տեխնոլոգիայի շնորհիվ՝ գրեթե բոլոր անկյուններից դիտելիս Ձեր սմարթֆոնի էկրանը հիանալի տեսք ունի:

Տեսախցիկներ

  • Այն հարցին, թե ինչպես կարելի է կատարելագործել աշխարհի ամենահայտնի տեսախցիկը, մենք ունենք պատասխան: Դե իհարկե, այն հագեցնելով նոր սենսորով և հզորացնելով A11 Bionic չիպով: Դա հեշտացնում և ավտոմատացնում է առաջատար լուսանակարչական տեխնիկաները՝ թույլ տալով բոլորին անխտիր ստանալ անհավատալի որակի լուսանկարներ և տեսաֆիլմեր: iPhone 8 սմարթֆոնի տեսախցիկները նաև ընձեռում են ներկայության և «լրացուցիչ իրականության» անհավատալի փորձառություն վայելելու հնարավորություն:
  • iPhone 8+ սմարթֆոնը հագեցած է ƒ/1.8 վեցաոսպնյակ, պատկերի օպտիկական կայունացման հնարավորությամբ և ավելի ընդարձակ ու արագագործ 12ՄՊ սենսորով օժտված լայնանկյուն տեսախցիկով: Այն նաև ունի հզոր ƒ/2.8 տելեֆոտո ոսպնյակով օժտված տեսախցիկ: Այս երկու տեսախցիկները միասին ապահովում են պատկերի օպտիկական խոշորացման և Portrait ռեժիմից օգտվելու հնարավորություն:
  • iPhone 8 սմարթֆոնը նույնպես հագեցած է iPhone 8+ սմարթֆոնին հատուկ՝ ƒ/1.8 վեցաոսպնյակ, պատկերի օպտիկական կայունացման հնարավորությամբ և ավելի ընդարձակ ու արագագործ 12ՄՊ սենսորով օժտված լայնանկյուն տեսախցիկով:
  • Portrait ռեժիմը ներկայանում է ավելի կատարելագործված տարբերակով՝ մանրուքների ավելի հստակ արտահայտչականության, ֆոնային պատկերի ավելի բնական աղավաղման, աղոտ լուսավորության պայմաններում կատարելագործված կատարողականության և լուսարձակման ռեժիմի առկայության շնորհիվ:
  • Դիմանկարչության՝ որպես արվեստի և գիտության ոլորտի համապարփակ հետազոտության արդյունք հանդիսացող Portrait Lighting տեխնիկան նոր շունչ է հաղորդում Portrait ռեժիմին: Հզորացված լինելեվ A11 Bionic չիպով և նոր ISP պրոցեսորով՝ Portrait Lighting-ը դեմքի ճանաչման և խտության քարտեզի միջոցով տալիս է ստվերի և լույսի ապշեցուցիչ համադրությամբ դիմանկարներ և այլ պատկերներ ստանալու հնարավորություն:   
  • Retina Flash ռեժիմի, լայն գունապնակի, առաջատար պիքսելային տեխնոլոգիայի և պատկերի ավտոմատ կայունացման հանարավորության շնորհիվ՝ 7ՄՊ FaceTime HD տեսախցիկով հնարավոր է ստանալ իրենց որակով առանձնացող սելֆիներ:
  • iPhone 8 սմարթֆոնը բոլորին անխտիր տալիս է բացառիկ տեսաֆիլմեր նկարելու հնարավորություն: Apple-ի կողմից ստեղծված տեսակոդավարման մեխանիզմն իրական ժամանակում իրականացնում է պատկերի մշակում՝ այսպիսով ընձեռելով որակյալ տիսաֆիլմեր ստանալու հանարավորություն: Իսկ տեսաֆիլմերի սեղղման HEVC ծրագրի շնորհիվ՝ կարող եք մեծ ծավալի տեսաֆիլմերը դարձնել ավելի փոքր ծավալի և վայելել դիտման նույն որակը՝ արդեն փոքր ծավալով:

Դիմավորեք սմարթֆոնների արտադրության մեջ երբևէ կիրառված ամենահզոր և ամենախելացի A11 Bionic չիպը

  • Վեցամիջուկ և 4.3 միլիարդ կիսահաղորդիչներով հագեցած A11 Bionic պրոցեսորն ունի սմարթֆոնի աշխատանքի արդյունավետությունն ապահովող չորս միջուկ, որոնք մինչև 70%-ով ավելի արագագործ են, քան A10 Fusion չիպը, և կատարողականությունն ապահովող՝ մինչև 25%-ով ավելի արագագործ երկու միջուկ: Կենտրոնական պրոցեսորը նույնիսկ կարող է միաժամանակ գործի դնել բոլոր վեց միջուկները, եթե Ձեզ հարկավոր է Turbo արագություն:  
  • A11 Bionic պրոցեսորը կարողանում է խելացիորեն օգտագործել իր մեծ հզորությունը՝ աշխատանքը բաշխելով սմարթֆոնի կատարողականությունը և աշխատանքի արդյունավետությունն ապահովող միջուկների միջև: Արդյունքում՝ այն ամենն, ինչ Դուք ամենից  հաճախ եք անում Ձեր սմարթֆոնով՝ լինի դա հաղորդագրություններ ուղարկելը կամ համացանցից օգտվելը, ստացվում է ավելի արագ՝ միաժամանակ սպառելով ավելի քիչ էներգիա:
  • A11 Bionic չիպի շնորհիվ՝ «հավելյալ իրականության» զգացողություն հաղորդող խաղեր խաղալիս և հավելվածներից օգտվելիս սահունության և իրականության ընկալման զգացողությունը հասնում է միանգամայն նոր մակարդակի: