Հեռախոսներ
Ինտերնետ
Ծառայություններ
Գադջեթներ
Աքսեսուարներ

Սմարթֆոն U!1500-ի հետ

Ձեռք բերեք սմարթֆոններ Ucom ինտերնետ խանութից և օգտվեք Ամանորյա անակնկալներից. Ստացեք 1.5 ԳԲ ինտերնետ, ինչպես նաև Ucom և Ռուսաստանի ՄեգաՖոն ցանց անսահմանափակ զանգեր ներառող U!1500 կանխավճարային փաթեթը 6 ամիս անվճար:

Ավելին ներբեռնեք Ucom MediaRoom հավելվածը, և 6 ամիս շարունակ վայելեք 55 տեղական և միջազգային հեռուստաալիքներ անմիջապես Ձեր սմարթֆոնից:

Ներառումները 6 անգամ անվճար ստանալուց հետո Դուք կշարունակեք օգտվել U!1500 կանխավճարային սակագնային պլանից և ստանալ ներառումները՝ վճարելով ամսական 1500 դրամ:

Ներառումների մնացորդն ստուգելու համար հավաքեք *133*1#.

Առաջարկի շրջանակներում Կանխավճարային ծառայության U!1500 սակագնային պլանին բաժանորդագրվելուց հետո 6 ամիսների ընթացքում U!1500 սակագնային պլանից կանխավճարային ծառայության այլ սակագնային պլանի անցնելու կամ բաժանորդագրության տեսակը փոխելու դեպքում Դուք կդադարեք օգտվել նշված ներառումներն անվճար ստանալու հնարավորությունից և Ձեր առկա ներառումները կզրոյացվեն:

Առաջարկի շրջանակներում Կանխավճարային ծառայության քարտ ձեռք բերելիս Դուք կվճարեք 1000 դրամ, որը կփոխանցվի Ձեր հաշվին և Դուք կկարողանաք օգտագործել այն Ucom ծառայություններից օգտվելու համար: