Հեռախոսներ
Ինտերնետ
Ծառայություններ
Գադջեթներ
Աքսեսուարներ
  • uKid uKid
  • uKid uKid
uKid
(1)
  • ՕՀ: Android
  • WiFi: Այո
Գույն: Նարնջագույն / կապույտ

առկա է

uKid սակագնային-ին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում





Ընդհանուր
  • բրենդ - POMO Mooncake
  • ՕՀ - Android
Էկրան
  • էկրան - 1.3"
  • չափս - 240 x 240
Processor
  • Processor - MTK MT6580m
Հիշողություն
Storage
Տվյալների փոխանակում
  • WiFi
  • GPS
Մուլտիմեդիա
I/O Port
Հաղորդակցություն
  • Bluetooth
Մարտկոց
  • մարտկոցի հզորություն - 430 mAh
Ֆիզիկական պարամետրեր
  • քաշը - -
  • չափսեր - 44.5 x 44.5 x 15.2 մմ
Մարինե    11.09.2018
Հրաշալի առաջարկ է, Ձեզ մեծ հաջողություններ եմ մաղթում
Որակ:
Գին:
Արժեք:

uKid-ը երեխաների հետ մշտապես կապի մեջ լինելու այլընտրանքային տարբերակ է, որի շնորհիվ երեխաները կլինեն ավելի ազատ, ապահով, մշտապես հասանելի, իսկ Դուք՝ ավելի հանգիստ և անհոգ:

 

 

uKid-ը երկուսը մեկում հիանալի համադրություն է.

  • հեռախոսի հավելված՝ ծնողների համար,
  • մանկական հեռախոս-ժամացույց՝ երեխայի համար:

 

Հիմնական առավելությունները

 

 

Որտե՞ղ է երեխան

Անհանգստանալու կարիք չկա, եթե երեխան տեսադաշտում չէ։ uKid հավելվածով ցանկացած պահի կտեսնեք երեխայի գտնվելու վայրը. մանկական հեռախոս-ժամացույցը մշտապես երեխայի հետ է և Ձեզ տեղյակ է պահում, թե որտեղ է նա։

 

 

Ապահով գոտիներ

Երեխաները հետաքրքրասեր են և սիրում են բացահայտել նորը, ինչը կարող է նրանց հեռու տանել իրենց գտնվելու վայրից: uKid հավելվածով Դուք կարող եք սահմանել «Ապահով գոտիներ» Ձեր երեխայի համար, և երբ նա հատի սահմանը, uKid հեռախոս-ժամացույցը կուղարկի ծանուցում Ձեր հավելվածին։

 

 

 

Զանգեր և հաղորդագրություններ

Դուք կարող եք սահմանել այն կոնտակտները, ում Ձեր երեխան կկարաղոնա զանգել: Ավելին, նա կկարողանա ստանալ զանգեր և SMS-ներ միայն նշված մարդկանցից: Անհրաժեշտ է պարզապես uKid հավելվածում մուտքագրել այդ մարդկանց հեռախոսահամարները:

 

 

SOS կոճակ

Եթե Ձեր երեխայի հետ որևէ արտակարգ իրավիճակ պատահի, և նա Ձեր կարիքն ունենա, դուք անմիջապես կիմանաք այդ մասին: Նման իրավիճակում երեխան կարող է կապ հաստատել Ձեզ հետ՝ սեղմած պահելով SOS կոճակը։ uKid-ն անմիջապես կտեղեկացնի Ձեզ այդ մասին SMS-ի միջոցով։

 

 

Օրակարգի պլանավորում

Ամեն երեխա մի փոքր օգնության կարիք ունի ժամանակը ճիշտ կառավարելու գործում։ Հավելվածի օգնությամբ ծնողները կարող են կազմել օրակարգ և ուղարկել ծանուցումներ/հիշեցումներ երեխային։ uKid մանկական հեռախոս-ժամացույցը պարբերաբար կհիշեցնի նրան օրվա հանձնարարությունների մասին։

 

 

«Դասարանում» ռեժիմ

Երեխաները կարող են հեշտությամբ շեղվել հենց այն ժամանակ, երբ դասարանում են կամ պետք է տնային աշխատանք կատարեն: «Դասարանում» ռեժիմը սահմանափակում է uKid մանկական հեռախոս-ժամացույցով խաղալու հնարավորությունը՝ օգնելով երեխային չշեղվել դասալսման կամ դասապատրաստման ընթացում։

 

 

Քայլերի հաշվում

Առողջ երեխան ուրախ երեխա է: uKid-ի շնորհիվ Դուք նաև կիմանաք, թե որքան է Ձեր երեխան քայլել օրվա ընթացքում։

 

uKid հավելված

uKid հավելվածով ծնողները կարող են սահմանել անվտանգ գոտիներ երեխայի համար, վերահսկել երեխայի գտնվելու վայրը, ուղարկել ծանուցումներ uKid մանկական հեռախոս-ժամացույցին, ինչպես նաև զանգել և SMS ուղարկել նրան։

Ինչպե՞ս ձեռք բերել

uKid մանկական հեռախոս-ժամացույցը կարող եք ձեռք բերել uKid սակագնային պլանին 12 ամսով միանալու դեպքում՝ վճարելով 20 000 դրամ կանխավճար, այնուհետև 12 ամսվա ընթացքում ամսական 2500 դրամ սարքի համար և 2000 դրամ՝ սակագնային պլանի: Բաժանորդագրության 12 ամիսը լրանալուց հետո կվճարեք միայն uKid սակագնային պլանի 2000 դրամ ամսավճարը:

Ցանկության դեպքում կարող եք սարքի արժեքը վճարել ամբողջությամբ՝ 50 000 դրամ, և ամսական վճարել միայն uKid սակագնային պլանի 2000 դրամ ամսավճարը: