Հեռախոսներ
Ինտերնետ
Ծառայություններ
Գադջեթներ
Աքսեսուարներ

Ինտերնետ խանութից գնումներ կատարելու

հատուկ դրույթներ և պայմաններ

 

Մենք ուրախ ենք ողջունել Ձեզ «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ-ի (ՅՈՒՔՈՄ) Ինտերնետ Խանութում https://eshop.ucom.am (կայքի հղումը):

Սույն հատուկ դրույթները և պայմանները (Հատուկ Պայմաններ) սահմանում են պոտենցիալ կամ առկա բաժանորդի կամ գնորդի (Հաճախորդ կամ Դուք կամ Ձեր/ Ձեզ) կողմից հեռակա կարգով Ինտերնետ Խանութի միջոցով Ապրանքներ և Ծառայություններ ձեռքբերելու կարգն ու պայմանները:  Որոշ Ապրանքների և Ծառայությունների վաճառքի հետ կապված ՅՈՒՔՈՄ-ի կողմից կարող են սահմանվել լրացուցիչ պայմաններ և պահանջներ, այդ թվում` վճարունակության հետ կապված պահանջներ, որոնց բավարարման դեպքում միայն հնարավոր է իրականացնել տվյալ Ապրանքի և/կամ Ծառայության վաճառքը:

Սույն Հատուկ Պայմանները հանդիսանում են ՅՈՒՔՈՄ-ի և Ձեր միջև կնքվող բաժանորդային պայմանագրի (այսուհետ` Բաժանորդային Պայմանագիր) անբաժանելի մասը: Բաժանորդային Պայմանագրի գործողությունը տարածվում է Ինտերնետ Խանութի միջոցով առաջարկվող Ապրանքների և Ծառայությունների ձեռքբերման վրա և սույն Հատուկ Պայմանների հետ կարգավորում է ՅՈՒՔՈՄ-ի և Հաճախորդի հարաբերությունները Ինտերնետ Խանութից գնումներ կատարելու հետ կապված: Ինտերնետ Խանութ մուտք գործելով, այն ուսումնասիրելով, օգտագործելով և/կամ Ինտերնետ Խանութից Ապրանք և/կամ Ծառայություն պատվիրելիս՝ Դուք ընդունում եք, որ ծանոթացել եք սույն Հատուկ Պայմաններին, Բաժանորդային Պայմանագրին և դրա մասը կազմող փաստաթղթերին, այդ թվում`ընդհանուր դրույթներին և պայմաններին և ընդունում եք դրանք:

Կողմերից յուրաքանչյուրը մյուսին երաշխավորում է, որ ունի բոլոր իրավունքները, իրավունակությունը և իրավասությունները, որոնք անհրաժեշտ և բավարար են Ինտերնետ Խանութի միջոցով Ապրանքներ և Ծառայություններ ձեռք բերելու համար:

Խնդրում ենք ուշադիր կարդալ և ծանոթանալ սույն Հատուկ Պայմաններին և, որևէ պայմանին համաձայն չլինելու դեպքում, հրաժարվել Ինտերնետ Խանութից Ապրանք և Ծառայություն գնելուց և այցելել ՅՈՒՔՈՄ-ի ցանկացած սպասարկման սրահ:

Սույն Հատուկ Պայմանների շրջանակում ներքոհիշյալ բառերն ունեն հետևյալ իմաստը, եթե այլ բան չի բխում ենթատեքստից`

Յուքոմ` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրամադրված լիցենզիայի և թույլտվությունների հիման վրա ՀՀ-ում հանրային էլեկտրոնային հաղորդակցության և հարակից այլ ծառայություններ մատուցող ընկերություն, որը հանդիսանում է «Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության իրավահահաջորդ 01.04.2016թ.-ից

Հաճախորդ` բացառապեu անձնական, ընտանեկան, տնային կամ այլ oգտագործման համար նախատեuված (ձեռնարկատիրական գործունեության հետ կապ չունեցող)  Ապրանքների կամ Ծառայությունների պատվիրման/ձեռքբերման մտադրություն ունեցող կամ Ապրանքների կամ Ծառայությունների համար Ինտերնետ Խանութում Պատվեր ներկայացրած անձ կամ անձ, ով նշված է Պատվերում որպես Ապրանք կամ Ծառայություն ստացող

Ապրանք(ներ)` Ինտերնետ Խանութում առաջարկվող բջջային հեռախոսներ, Վերալիցքավորման քարտեր, նոութբուքեր, նեթբուքեր, համակարգիչներ, Մոդեմներ, օժանդակ պարագաներ,  պահեստային մասեր և GSM կամ այլ սարքավորումներ, որոնք նշված են Ինտերնետ Խանութի ընտրացանկում որպես «առկա»

Ծառայություն(ներ)` ՅՈՒՔՈՄ-ի կողմից մատուցվող Հանրային էլեկտրոնային հաղորդակցության և հարակից այլ ծառայություններ (այսուհետ նաև՝ Յուքոմի Ծառայություն(ներ) կամ Ծառայություն(ներ)), որոնք նշված են Ինտերնետ Խանութի ընտրացանկում որպես «առկա»

Մոդեմ` ՅՈՒՔՈՄ-ի կողմից մատուցվող լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններից օգտվելու համար Ձեզ տրամադրվող սարք

Բաժանորդագրման Փաթեթ` փաթեթ, որը տրամադրվում է Ձեզ Ծառայություններից օգտվելու համար և ներառում է համապատասխան Ծառայության մատուցման համար անհրաժեշտ ՍԻՄ Քարտը, ուղեցույցը և/կամ այլ անհրաժեշտ նյութեր և տեղեկություններ

Վերալիցքավորման Քարտ` պաշտպանիչ շերտով ծածկված որոշակի գումարի չափով կանխավճար պարունակող ծածկագիր կրող քարտ, որը օգտագործվում է Ձեր հաշիվը վերալիցքավորելու համար.

Ինտերնետ Խանութ` https://eshop.ucom.am/ կայքում տեղադրված վիրտուալ խանութ, որտեղ ցանկացած Հաճախորդ կարող է ծանոթանալ Ինտերնետ Խանութում ներկայացված Ապրանքներին և Ծառայություններին, դրանց նկարագրությանը և գներին, ընտրել կոնկրետ Ապրանք և/կամ Ծառայություն և Պատվեր ձևակերպել` սույն Հատուկ Պայմաններով սահմանված կարգով: Ինտերնետ Խանութի ադմինիստրատոր և սեփականատեր է հանդիսանում ՅՈՒՔՈՄ-ը

Հեռախոս հատուկ պայմաններով` Հետվճարային ամսական բաժանորդագրությամբ` ՅՈՒՔՈՄ-ի առաջարկ, որի շրջանակներում բաժանորդագրվելով հետվճարային ամսական բաժանորդագրությամբ շարժական հեռախոսակապի ծառայություններին` որոշակի ժամկետում բաժանորդ մնալու պարտավորությամբ, բաժանորդը հնարավորություն է ստանում ձեռք բերելու բջջային հեռախոս` ՅՈՒՔՈՄ-ի կողմից սահմանված հատուկ գնով

Պատվեր` հայտ` Ինտերնետ Խանութում տեղակայված Ապրանքների և Ծառայությունների ցանկից Հաճախորդի կողմից առանձնացված Ապրանքների և/կամ Ծառայությունների ձեռքբերման վերաբերյալ, որը ներկայացվում է Ինտերնետ Խանութի միջոցով

Հատուկ Առաջարկ` բացառապես Ինտերնետ Խանութում առաջարկվելու համար ՅՈՒՔՈՄ-ի խթանիչ բնույթ ունեցող առաջարկ` վաճառվող Ապրանքների և/կամ Ծառայությունների վերաբերյալ տրամադրվող զեղչերի, նվերների կամ վաճառքի այլ հատուկ պայմանների մասին, որոնք որոշվում են ՅՈՒՔՈՄ-ի կողմից իր բացառիկ հայեցողությամբ: ՅՈՒՔՈՄ-ն իրավունք ունի միակողմանի երկարացնել Հատուկ Առաջարկի գործողության ժամկետը առանց այդ մասին Հաճախորդին նախօրոք տեղյակ պահելու:

 1.    Ընդհանուր դրույթներ

                  Ինտերնետ Խանութի միջոցով Ապրանքների և/կամ Ծառայությունների առուվաճառքը, և Ինտերնետ Խանութում Ապրանքների ու Ծառայությունների վերաբերյալ սահմանված առաջարկները գործում են բացառապես ՀՀ տարածքում:

                  ՅՈՒՔՈՄ-ը կարող է հայտարարել Հատուկ Առաջարկներ, որոնք գործում են ՅՈՒՔՈՄ-ի կողմից դրանց համար հայտարարված ժամկետում, կարգով և պայմաններով: Խնդրում ենք նկատի ունենալ, որ Ինտերնետ Խանութում առաջարկվող Հատուկ Առաջարկները կարող են տարբերվել ՅՈՒՔՈՄ-ի սպասարկման սրահներում առաջարկվող այլ առաջարկներից:

2.    Ապրանքներ և Ծառայություններ

                  Ապրանքները և Ծառայությունները, որոնք առաջարկվում են Ինտերնետ Խանութում, որոշվում են ՅՈՒՔՈՄ-ի կողմից իր բացառիկ հայեցողությամբ: ՅՈՒՔՈՄ-ն իրավունք ունի միակողմանի փոփոխել Ինտերնետ Խանութում առաջարկվող Ապրանքների և Ծառայությունների ցանկն առանց նախապես այդ մասին տեղեկացնելու:

                  ՅՈՒՔՈՄ-ը չի երաշխավորում ցանկում ընդգրկված Ապրանքների կամ Ծառայությունների ցանկացած ժամանակ առկայությունը պահեստում: ՅՈՒՔՈՄ-ը տեղյակ է պահում Հաճախորդին տվյալ տեսակի (որոշակի գույնի, մոդելի կամ տեխնիկական առանձնահատկություներով օժտված) Ապրանքի կամ Ծառայության բացակայության մասին: Նման դեպքերում Հաճախորդի Պատվերը համապատասխանաբար կարող է փոփոխվել, կամ Հաճախորդը կարող է հրաժարվել Պատվերից իր բացառիկ հայեցողությամբ:

                  ՅՈՒՔՈՄ-ն իրավասու է սահմանափակել Ձեր կողմից Ինտերնետ Խանութի միջոցով պատվիրվող Ապրանքների և Ծառայություններին քանակը իր բացառիկ հայեցողությամբ:

3.    Տեղեկատվություն

                  Ապրանքները կարող են վիզուալ տարբերվել Ինտերնետ Խանութում և այլ խթանիչ ու գովազդային նյութերում իրենց պատկերից/նկարից: Ինտերնետ Խանութում տեղակայված տեղեկատվությունը հիմնված է Ապրանքների արտադրողների կողմից տրված նկարագրերի վրա, իսկ Ապրանքների նկարները/պատկերները տեղակայված են որպես օրինակ: ՅՈՒՔՈՄ-ն իրեն իրավունք է վերապահում փոփոխություններ կատարել Ապրանքների նկարագրերում և/կամ վիզուալ նկարներում/պատկերներում` առանց դրա մասին նախապես տեղեկացնելու: ՅՈՒՔՈՄ-ը պատասխանատվություն չի կրում Ինտերնետ Խանութում տեղադրված Ապրանքների վերաբերյալ տեղեկատվության համար, եթե այն հիմնված է արտադրողի կամ մատակարարի կողմից  տրամադրված տեղեկատվության վրա:

                  Ապրանքների և Ծառայությունների մասին տեղեկատվությունը, որը ներառում է առանց սահմանափակման տեղեկատվություն Ապրանքների և Ծառայության գնի, նկարագրի, մատուցման պայմանների, առաքման պայմանների, ժամկետների և այլնի մասին պարունակվում է Ինտերնետ Խանութում, իսկ Ինտերնետ Խանութում դրա բացակայության դեպքում` գնացուցակում, սակագնային պլաններում, առաջարկների նկարագրում, օգտագործողի ուղեցույցներում, Հաճախորդին տրամադրվող երաշխիքային կտրոնում և այլ փաստաթղթերում: Նշված տեղեկությունները և փաստաթղթերը հասանելի են ՅՈՒՔՈՄ-ի պաշտոնական կայքից, Հաճախորդների սպասարկման կենտրոնից, ՅՈՒՔՈՄ-ի վաճառակետերից, ԶԼՄ-ներից կամ ՅՈՒՔՈՄ-ի կողմից սահմանված այլ միջոցներից:

4.    Գներ

                  Ինտերնետ Խանութում սահմանված գները նշված են ՀՀ դրամով, ներառյալ ԱԱՀ-ն, առանց առաքման արժեքի: Առաքման արժեքը վճարվում է Ձեր կողմից: Առաքման արժեքին կարող եք ծանոթանալ Ձեր կողմից Պատվերը ձևակերպելու ժամանակ: Կախված առաքման վայրից առաքման արժեքը կարող է տարբերվել: ՅՈՒՔՈՄ-ն իրավունք ունի միակողմանի փոփոխել Ինտերնետ Խանութում Ապրանքների և/կամ Ծառայությունների համար սահմանված գները, այդ թվում` առաքման արժեքը, առանց դրա մասին Հաճախորդին նախապես տեղեկացնելու: Ձեր կողմից վճարումները կատարվում են Պատվերը ներկայացնելու պահին գործող գներով և սակագներով:

 5.    Պատվիրման կարգ

                  Պատվերի ձևակերպումն իրականացվում է Ձեր կողմից անձամբ` Ինտերնետ Խանութում սահմանված ցուցումներին համապատասխան:

                  Պատվերը ձևակերպելու համար Հաճախորդն ընտրում է իրեն հետաքրքրող Ապրանքները և Ծառայությունները Ինտերնետ Խանութում ներկայացված ընտրացանկից` սեղմելով կոնկրետ Ապրանքի կամ Ծառայության դիմաց գտնվող «գնել» կոճակը, իսկ այնուհետև` «դուրս գրել» կոճակը:

                  Նույնիսկ եթե առաջին անգամ չեք օգտվում Ինտերնետ Խանութից և ծանոթ եք Ապրանքներին ու Ծառայություններին, խորհուրդ ենք տալիս մինչև գնումը ծանոթանալ պայմաններին, քանի որ ՅՈՒՔՈՄ-ն իրավունք ունի փոփոխություններ կատարել առաջարկներում և պայմաններում` առանց դրա մասին նախապես տեղեկացնելու, և Ձեր իմացած պայմանները կարող են փոփոխված լինել: Դուք համաձայն եք ինքնուրույն հետևել սույն Հատուկ Պայմանների փոփոխություններին, և ՅՈՒՔՈՄ-ը պատասխանատվություն չի կրում Ձեզ հայտնի Ապրանքի և Ծառայության պայմանների`գնի, առաքման պայմանների և այլնի փոփոխման դեպքում:

                  Պատվերը ձևակերպելու ժամանակ Դուք, կախված Պատվերի տեսակից, պարտավոր եք ՅՈՒՔՈՄ-ին տրամադրել հետևյալ անձնական տեղեկությունները` անուն, ազգանուն, սեռ, գրանցման հասցե, առաքման հասցե,  հեռախոս, էլ.փոստ, անձնագրի տվյալներ, ինչպես նաև Պատվերի հետ կապված  Ինտերնետ Խանութում պահանջվող այլ տեղեկություններ:

                  Մինչև Պատվերի հաստատումը Ձեզ ևս մեկ անգամ կխնդրենք հաստատել Բաժանորդային Պայմանագրին, այդ թվում` ընդհանուր դրույթներին և պայմաններին և սույն Հատուկ Պայմաններին Ձեր կողմից ծանոթ լինելը և դրանց դրույթները ընդունելը` համապատասխան նշում կատարելով պահանջվող պատուհանում:

                  Դուք իրավունք ունեք հրաժարվել Պատվերից մինչև պատվիրված Ապրանքները և Ծառայությունները Ձեզ հանձնելը` ՅՈՒՔՈՄ-ին հատուցելով Պատվերի կատարման և առաքման հետ կապված ՅՈՒՔՈՄ-ի կրած ծախսերը: Սույն կետում սահմանված դեպքերի չարաշահման պարագայում (2 և ավելի անգամ) ՅՈՒՔՈՄ-ն իրավասու է իր բացառիկ հայեցողությամբ չընդունել Ձեր կողմից հետագայում ներկայացվող Պատվեր(ներ)ը, հրաժարվել արդեն ներկայացված Պատվերների կատարումից կամ Ձեզ հետ կնքված պայմանագրից:

                  Եթե Դուք ունեք որևէ հարց կապված Ապրանքների և Ծառայությունների բնութագրի կամ որակական հատկությունների վերաբերյալ, կարող եք դիմել ՅՈՒՔՈՄ-ին` պարզելու համար Ձեզ հետաքրքրող հարցերը:

                  Ձեր կողմից ներկայացված Պատվերների մասով չմարված պարտքեր ունենալու դեպքում, ՅՈՒՔՈՄ-ն իրավասու է հետաձգել նոր Պատվերի կատարումը, մինչև Ձեր կողմից առկա պարտքի մարումը:

Ինտերնետ Խանութում Ապրանքների և Ծառայությունների պատվիրման կարգը (բացառությամբ Հեռախոս Հատուկ Պայմաններով` Հետվճարային Ամսական Բաժանորդագրությամբ առաջարկի պատվիրման դեպքի)

                  Ինտերնետ Խանութում Ապրանքներ և/կամ Ծառայություններ պատվիրելու դեպքում (բացառությամբ Հեռախոս Հատուկ Պայմաններով` Հետվճարային Ամսական Բաժանորդագրությամբ առաջարկի պատվիրման  դեպքի), Պատվերի ձևակերպումն ավարտվում է «հաստատել պատվերը» կոճակը սեղմելով, որով Դուք հաստատում եք Պատվերը, ինչպես նաև սույն Հատուկ Դրույթներն ու Բաժանորդային Պայմանագիրն ամբողջությամբ և առանց վերապահման: Պատվերի ներկայացումից հետո ՅՈՒՔՈՄ-ը հաստատում է Ձեր կողմից ներկայացված Պատվերի գրանցումը` համապատասխան նամակ ուղարկելով Ձեր կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին` նշելով Ձեր կողմից պատվիրված Ապրանքների և/կամ Ծառայությունների անվանումը, դրանց գինը, առաքման արժեքը, վճարման ենթակա ընդհանուր գումարը և Պատվերին կամ առաքմանը վերաբերող այլ տեղեկություններ: Այս պահից ՅՈՒՔՈՄ-ի հետ պայմանագիրը համարվում է հեռակա կարգով կնքված` սույն Հատուկ Պայմաններով և Բաժանորդային Պայմանագրով սահմանված կարգով և պայմաններով: Խնդրում ենք չպատասխանել այդ նամակին, եթե դրանում պարունակվող տեղեկությունները ճիշտ են:

                  Դուք իրավունք ունեք փոփոխություններ կատարելու Ձեր կողմից կատարված Պատվերում այն հաստատող նամակը ստանալուց հետո ոչ ուշ քան մինչև առաքման վերաբերյալ ՅՈՒՔՈՄ-ի կողմից Հաճախորդին զանգի միջոցով կամ այլ կերպ տեղեկացնելու պահը: Փոփոխությունը կարող է կատարվել համապատասխանաբար պատասխանելով Պատվերի հաստատման վերաբերյալ ստացված նամակին կամ զանգահարելով ՅՈՒՔՈՄ-ի Հաճախորդների սպասարկման կենտրոն և/կամ հաստատելով այդ մասին ՅՈՒՔՈՄ-ի կողմից ուղարկված հաղորդագրությունը: Վերոնշյալ ժամկետում Դուք կարող եք փոփոխել Ձեր կողմից կատարված Պատվերը միայն պակասեցնելով պատվիրված Ապրանքների և/կամ Ծառայությունների քանակը կամ փոփոխություններ կատարել Ձեր կողմից սխալ մուտքագրված անձնական տեղեկությունների մեջ: Պատվերում ներառված Ապրանքների և/կամ Ծառայությունների քանակը ավելացնելու համար Դուք պետք է Ինտերնետ Խանութում նոր Պատվեր ձևակերպեք: Խնդրում ենք նկատի ունենալ, որ Պատվերի գրանցումը հաստատող նամակի գեներացումը ՅՈՒՔՈՄ-ի կողմից իրականացվում է ավտոմատացված համակարգի միջոցով, և ՅՈՒՔՈՄ-ն իրավասու է փոփոխություններ կատարել Ձեր կողմից կատարված Պատվերում այն հաստատող նամակը ստանալուց հետո ոչ ուշ, քան մինչև առաքման վերաբերյալ ՅՈՒՔՈՄ-ի կողմից Հաճախորդին զանգի միջոցով կամ այլ կերպ տեղեկացնելու պահը, եթե Պատվերը հաստատելուց հետո դրանում հայտնաբերվել են մաթեմատիկական սխալներ, տեխնիկական վրիպակներ և/կամ անճշտություններ:

 

Ինտերնետ Խանութում Հեռախոս Հատուկ Պայմաններով` Հետվճարային Ամսական Բաժանորդագրությամբ առաջարկի պատվիրման կարգ

                  Ինտերնետ Խանութում Հեռախոս Հատուկ Պայմաններով` Հետվճարային Ամսական Բաժանորդագրությամբ առաջարկի ձեռքբերման դեպքում գործում են վճարունակության ստուգման կանոններ:

                  Հեռախոս Հատուկ Պայմաններով` Հետվճարային Ամսական Բաժանորդագրությամբ առաջարկի ձեռքբերման համար ՅՈՒՔՈՄ-ի կողմից կարող է իրականացվել Ձեր վճարունակության գնահատում, որի շրջանակներում Ձեզնից կարող են պահանջվել ներկայացնել Ձեր վճարունակությունը հիմնավորող տեղեկություններ և փաստաթղթեր, ինչպես նաև երրորդ անձի երաշխավորություն: Վճարունակության պահանջները սահմանվում են ՅՈՒՔՈՄ-ի կողմից: ՅՈՒՔՈՄ-ն իրավասու է մերժել Ձեզ առաջարկի տրամադրումը, եթե Դուք չեք բավարարում ՅՈՒՔՈՄ-ի կողմից սահմանված վճարունակության պահանջներին:

                  Ինտերնետ Խանութում Հեռախոս Հատուկ Պայմաններով` Հետվճարային Ամսական Բաժանորդագրությամբ առաջարկի պատվիրման դեպքում Պատվերի ձևակերպումն ավարտվում է «հաստատել պատվերը» կոճակը սեղմելով, որից հետո Ձեզ կուղարկվի  համապատասխան  նամակ` Ձեր կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին` նշելով Ձեր կողմից պատվիրված հեռախոսի անվանումը, գինը, ընտրված սակագնային պլանը, բաժանորդագրության ժամկետը, առաքման արժեքը, վճարման ենթակա ընդհանուր գումարը և Պատվերին կամ առաքմանը վերաբերող այլ տեղեկություններ: Նամակը պարունակում է նաև տեղեկություն վճարունակության գնահատման ընթացակարգի վերաբերյալ: Խնդրում ենք չպատասխանել այդ նամակին, եթե դրանում պարունակվող տեղեկությունները ճիշտ են: 

                   Նամակը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում Ձեզ հետ կապ կհաստատի ՅՈՒՔՈՄ-ի համապատասխան բաժնի աշխատակիցը` սահմանված պայմաններին համաձայն Ձեր վճարունակության գնահատումն իրականացնելու համար: Վճարունակության գնահատման ընթացքում Ձեզնից կարող է պահանջվել eshop@ucom.am էլ. փոստի հասցեով ներկայացնել Ձեր վճարունակությունը հիմնավորող տեղեկություններ և փաստաթղթեր` համաձայն սահմանված պայմանների, իսկ երաշխավոր ներգրավելու դեպքում նաև երաշխավորին վերաբերող տեղեկություններ և փաստաթղթեր:

                  Վճարունակության գնահատումն իրականացնելուց հետո Ձեզ կուղարկվի  համապատասխան նամակ` Ձեր կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին, վճարունակության գնահատման արդյունքների վերաբերյալ` նշումով վճարունակության արդյունքների բավարար կամ անբավարար լինելու վերաբերյալ:

                  Վճարունակության վերաբերյալ սահմանված պահանջներին բավարարելը համարվում է Հեռախոս Հատուկ Պայմաններով` Հետվճարային Ամսական Բաժանորդագրությամբ առաջարկին բաժանորդագրվելու պայմանագրի էական պայման: Ձեր վճարունակության գնահատման արդյունքներն անբավարար լինելու դեպքում  ՅՈՒՔՈՄ-ի հետ պայմանագիրը համարվում է չկնքված (այսինքն` այն Կողմերի համար որևէ պարտավորություն, այդ թվում և ներկայացված Պատվերը ՅՈՒՔՈՄ-ի կողմից կատարելու վերաբերյալ, չի առաջացնում): Այս դեպքում Ձեր Պատվերը համարվում է մերժված:

                  Վճարունակության արդյունքների բավարար լինելու վերաբերյալ ՅՈՒՔՈՄ-ի նամակը Ձեր կողմից ստանալու պահից ՅՈՒՔՈՄ-ի հետ պայմանագիրը համարվում է հեռակա կարգով կնքված` սույն Հատուկ Պայմաններով և Բաժանորդային Պայմանագրով սահմանված կարգով և պայմաններով:

                  Այս պահից Ձեր կողմից ներկայացված Պատվերի ցանկացած փոփոխություն կարող է իրականացվել միայն Պատվերից հրաժարվելու և նոր Պատվեր ձևակերպելու միջոցով, որի դեպքում կառաջանա անհրաժեշտություն կրկին անցնել վճարունակության գնահատման ընթացակարգը` սույն Հատուկ Դրույթներում սահմանված կարգով:

 6.    Վճարում

                 Ապրանքների և Ծառայությունների համար վճարումն իրականացվում է ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով:

                  Անկախիկ վճարումը կարող եք  իրականացնել առցանց կամ առաքողի մոտ գտնվող  վճարումներ ընդունող տերմինալի միջոցով:

                  Այն դեպքում, երբ որպես վճարման միջոց ընտրվել է կանխիկը, Դուք վճարումը կատարում եք անմիջապես առաքողին` պատվիրված Ապրանքը և Ծառայությունը Ձեզ հանձնելուց հետո:

                  Վճարային քարտերի և գործընկեր հանդիսացող բանկերի և վճարային համակարգերի ցանկը սահմանված է Ինտերնետ Խանութում: Սահմանված ցանկը կարող է ժամանակ առ ժամանակ լրացվել կամ փոփոխվել ՅՈՒՔՈՄ-ի կողմից:

                  Դուք ընդունում եք և համաձայն եք, որ Ձեր կողմից Պատվերը ներկայացնելիս վճարում իրականացնելը չի համարվում առաջարկի ընդունում (ակցեպտ):

7.    Առաքում

                  ՅՈՒՔՈՄ-ն իրականացնում է Պատվերի առաքումը փոստային կամ սուրհանդակային ծառայության միջոցով:

                  Ապրանքների և Ծառայությունների առաքման ժամկետը Երևան քաղաքի վարչական սահմաններում կազմում է 24 ժամ, իսկ ՀՀ մարզերի դեպքում` 72 ժամ, որը հաշվարկվում է Պատվերի հաստատումը, իսկ վճարունակության գնահատում իրականացնելու դեպքում` վճարունակության պահանջներին բավարարելը հաստատող էլեկտրոնային փոստը Հաճախորդի կողմից ստանալու պահից: ՅՈՒՔՈՄ-ը գործադրում է իր բոլոր ողջամիտ ջանքերը առաքումը սահմանված ժամկետում իրականացնելու համար, սակայն պատասխանատվություն չի կրում իրենից անկախ պատճառներով առաքման ուշացման համար:

                  Առաքման ժամերն են ամեն օր 10:00 – 19:00: Առաքումն իրականացվում է նաև հանգստյան և տոնական օրերին: Առաքումն իրականացվում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում` Պատվերում նշված հասցեով:

                  Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ առաքումը հնարավոր է իրականացնել նաև Ձեր կողմից նախընտրած ՅՈՒՔՈՄ-ի վաճառքի և սպասարկման սրահ: Այս ծառայությունից օգտվելու համար Դուք պետք է Ձեր կողմից ներկայացվող Պատվերում՝ «առաքման հասցե» դաշտում նշեք Ձեր կողմից նախընտրելի ՅՈՒՔՈՄ-ի սպասարկման սրահի հասցեն, որտեղ էլ կիրականացվի Պատվերի առաքումը: Նախքան առաքումն իրականացնելը Ձեզ հետ կկապվեն Ձեր կողմից Պատվերում նշված հեռախոսով` տեղեկացնելու համար պատվիրված Ապրանքների և Ծառայությունների առաքման փաստի մասին և համաձայնեցնելու համար առաքման ժամը և վայրը, ինչպես նաև ՅՈՒՔՈՄ-ին ներկայացման ենթակա անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:

                  Դուք պարտավոր եք սահմանված ժամին և վայրում հասանելի լինել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով՝ պատվիրված Ապրանքը և Ծառայությունն ընդունելու համար, իսկ եթե կոնկրետ առաջարկից օգտվելու համար պահանջվել է նաև այլ անձի երաշխավորություն, ապա Դուք պարտավոր եք ապահովել նաև վերջինիս ներկայությունը՝ վերջինիս կողմից անհրաժեշտ գործողություններն իրականացնելու համար: Պատվիրված Ապրանքը և Ծառայությունը հանձնվում են միայն Ձեզ, բացառությամբ նախապես վճարված Ապրանքների (Ապրանքներ այս դեպքում չեն համարվում Մոդեմները և բջջային հեռախոսները, որոնք ձեռք են բերվել ամսական բաժանորդագրության ծառայության հետ), որոնք կարող են առաքվել Ձեր կողմից որպես ստացող նշված անձին` նրա կողմից ստացման հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերը հաստատելու պայմանով:

 

Պատվիրված Ապրանքը և Ծառայությունը Ձեզ հանձնելու պահին Դուք ստանում եք փաթեթ, որը կախված Պատվերի տեսակից ներառում էՀԴՄ- կտրոն (եթե վճարումը կատարվում է կանխիկ), Ծառայությունների դեպքում` Բաժանորդագրման Փաթեթը և Բաժանորդային Պայմանագիրը՝ ներառյալ դրա հավելվածներն ու փոփոխությունները, լայնաշերտ ինտերնետի Ծառայությունների դեպքում` նաև համապատասխան Մոդեմը (եթե պատվիրվել է), Ապրանքի դեպքում` Ապրանքը և Ապրանքի շահագործման ձեռնարկն ու երաշխիքային կտրոն (եթե առկա է), վճարունակության գնահատման դեպքում դրա արդյունքներն ամրագրող փաստաթղթերը, իսկ երաշխավորի ներգրավման դեպքում` երաշխավորության պայմանագիր, որով երաշխավորը ստանձնում է ՅՈՒՔՈՄ-ի առաջ Ձեր ստանձնած պարտավորության համար համապարտ պատասխանատվություն:

 

Դուք պարտավոր եք ստորագրել առաքման ժամանակ Ձեզ ներկայացված փաստաթղթերի բոլոր օրինակները, և դրանցից մեկը` Ձեր անձը հաստատող փաստաթղթի պատճենի և վճարունակության գնահատման ժամանակ պահանջված այլ փաստաթղթերի հետ միասին հետ ուղարկել ՅՈՒՔՈՄ-ին` առաքողի միջոցով: Երաշխավորի ներգրավման դեպքում Դուք պարտավոր եք ապահովել որպես երաշխավոր նշված անձի կողմից երաշխավորության պայմանագրի երկու օրինակի ստորագրումը և դրանցից մեկի` երաշխավոր անձի անձը հաստատող փաստաթղթի պատճենի և վճարունակության գնահատման ժամանակ պահանջված այլ փաստաթղթերի հետ միասին ուղարկումը ՅՈՒՔՈՄ-ին`առաքողի միջոցով:

 

Սույն կետում սահմանված պարտավորությունները համարվում են պայմանագրի էական պայման և սահմանված ժամին և վայրում Ձեր և/կամ երաշխավոր անձի կողմից ներկա չլինելու կամ Ձեր և/կամ երաշխավոր անձի կողմից սահմանված փաստաթղթերը չստորագրելու և/կամ չներկայացնելու դեպքում համարվում է, որ Դուք հրաժարվում եք պատվիրված Ապրաքները և Ծառայություններն ընդունելուց, և ՅՈՒՔՈՄ-ն իրավասու է հրաժարվել պայմանագրից՝ չհանձնելով Ձեզ առաքումը: Սույն կետում սահմանված դեպքում, բոլոր այն վճարումները, որոնք կատարվել են Ձեր կողմից Պատվերը ձևակերպելու ժամանակ ենթակա են վերադարձման` նվազեցնելով Պատվերի կատարման և առաքման հետ կապված ՅՈՒՔՈՄ-ի կրած ծախսերը:

                  Պատվիրված Ծառայության ակտիվացման ժամկետը կազմում է 24 ժամ` Երևան քաղաքի վարչական սահմաններում առաքման դեպքում և 72 ժամ` ՀՀ մարզեր առաքման դեպքում` հաշվարկված Ձեր կողմից Բաժանորդային Պայմանագրի մեկ ստորագրված օրինակը, Ձեր անձը հասատատող փաստաթղթի և պահանջվող այլ փաստաթղթերի պատճենը ՅՈՒՔՈՄ-ին փոխանցելու նպատակով առաքողին հանձնելու և պատվիրված Ծառայության համար վճարումը կատարելու պահից:

                  Առաքողն իրավունք ունի մինչև պատվիրված Ապրանքը և Ծառայությունը Ձեզ հանձնելը, Ձեզնից և երաշխավոր անձից պահանջել ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, հնարավոր  շփոթություններից  կամ կեղծիքներից խուսափելու համար: Եթե Ապրանքը և Ծառայությունը հանձնելիս ներկայացված անձը հաստատող փաստաթուղթը կամ դրա տվյալները չեն համապատասխանում Պատվերը ձևակերպելիս նշված փաստաթղթին կամ տվյալներին, ապա համարվում է, որ Հաճախորդը կամ երաշխավորը ներկա չի գտնվել Պատվերի առաքման ժամանակ, և ՅՈՒՔՈՄ-ն իրավասու է հրաժարվել պայմանագրից` չփոխանցելով Ձեզ առաքումը: Սույն կետում սահմանված դեպքում բոլոր այն վճարումները, որոնք կատարվել են Ձեր կողմից Պատվերը ձևակերպելու ժամանակ ենթակա են վերադարձման` նվազեցնելով Պատվերի կատարման և առաքման հետ կապված ՅՈՒՔՈՄ-ի կրած ծախսերը:

                  Խնդրում ենք պատվիրված Ապրանքը և Ծառայությունը ստանալու պահին առաքողի ներկայությամբ ստուգել մատակարարված Ապրանքի և Ծառայության համապատասխանությունը Ձեր կողմից ներկայացված Պատվերին, ինչպես նաև դրա հետ ներկայացվող փաթեթը, և դժգոհություններ կամ նկատողություններ չունենալու դեպքում ստորագրել առաքողի կողմից ներկայացված Պատվերի ընդունման հայտն այն մասին, որ Դուք չունեք դժգոհություններ և որ պատվիրված Ապրանքը և Ծառայությունը Ձեր կողմից ստացվել է ամբողջությամբ և պատշաճ վիճակում:

                  ՅՈՒՔՈՄ-ը չի ընդունի Պատվերի և/կամ պատվիրված Ապրանքի և Ծառայության հետ կապված որևէ բողոք և/կամ առարկություն, որոնք կներկայացվեն Ձեր կողմից վերոնշյալ ընդունման հայտը ստորագրելուց հետո:

                  Ապրանքների կորստի կամ վնասվածքի ռիսկն անցնում է Հաճախորդին` Ապրանքը նրան փաստացի հանձնելու և Հաճախորդի կողմից վերոնշյալ ընդունման հայտը ստորագրելու պահից:

                  ՅՈՒՔՈՄ-ը պատասխանատվություն չի կրում Ձեր կողմից սխալ կամ ոչ լիարժեք հասցե նշելու  կամ սահմանված ժամին և վայրում առաքման վայրում չլինելու հետևանքով Ապրանքը և Ծառայությունը չառաքելու կամ ուշ առաքելու համար:

 8.    Վերադարձ

                  Դուք կարող եք վերադարձնել Ինտերնետ Խանութից կատարված գնումները` ՅՈՒՔՈՄ-ի կողմից և օրենքով տվյալ Ապրանքի և Ծառայության համար սահմանված կարգով և պայմաններով: Վերադարձն իրականացվում է բացառապես ՅՈՒՔՈՄ-ի գլխավոր խանութում, որը գտնվում է ՀՀ, ք. Երևան, Հյուսիսային պողոտա 1, “Նորդ” բիզնես կենտրոն՝ պայմանով, որ ՅՈՒՔՈՄ-ի կողմից և օրենքով տվյալ Ապրանքի կամ Ծառայության վերադարձման համար սահմանված կարգն ու պայմանները պահպանվել են:

 9.    Սեփականության իրավունք

                  Ապրանքների, բացառությամբ շարժական կապի ամսական բաժանորդագրության ծառայության հետ հատուկ պայմաններով ձեռք բերված մոդեմների և բջջային հեռախոսների ` նկատմամբ սեփականության իրավունքը Ձեզ է անցնում Ձեր կողմից դրանց համար ամբողջությամբ վճարելու պահից: Մոդեմների և վերոնշյալ հեռախոսների նկատմամբ սեփականության իրավունքի անցումը կարգավորվում է համապատասխան Բաժանորդային պայմանագրով: Մոդեմի համար ամբողջությամբ վճարելու դեպքում սեփականության իրավունքը Ձեզ է անցնում դրա համար ամբողջությամբ վճարելու պահից:

 

10. Գաղտնիություն

                  Դուք սույնով համաձայնում և հաստատում եք, որ Պատվերը ձևակերպելիս և այլ կերպ Ինտերնետ Խանութում Ձեր կողմից տրամադրված Ձեզ վերաբերող անձնական տեղեկությունները՝ ներառյալ առանց սահմանափակման Ձեր անունը և ազգանունը, հասցեն, տարիքը և այլն, կարող են օգտագործվել ՅՈՒՔՈՄ-ի կողմից օրենքով չարգելված եղանակներով և նպատակներով:

                  Ինտերնետ Խանութում Պատվեր ներկայացնելիս՝ Դուք երաշխավորում և հաստատում եք, որ Ձեր 18 տարին լրացած է և Ձեր կողմից մուտքագրված անձնական տեղեկությունները ճիշտ են և լիարժեք: Դուք կրում եք Պատվերը ձևակերպելիս ներկայացված տեղեկատվության ճշմարիտ և ստույգ լինելու ողջ պատասխանատվությունը:

                  Երրորդ անձանց կողմից (ներառյալ անչափաս երեխաների կողմից) Ձեր անունից Ապրանքներ և Ծառայություններ պատվիրելը և/կամ դրանց համար անկանխիկ վճարումներ իրականացնելը համարվում է կատարված Ձեր կողմից: Բացառապես Դուք եք պատասխանատվություն կրում երրորդ անձանց կողմից Ձեզ վերաբերող անձնական տեղեկատվության տրամադրման և Ձեր վճարային քարտերի օգտագործման համար:

                  ՅՈՒՔՈՄ-ը երաշխավորում է գործադրել իր լավագույն ջանքերը առավելագույնս ապահովելու համար իր Ինտերնետ Խանութի անվտանգությունն ու ապահովությունը և պատասխանատվություն է կրում Հաճախորդի կողմից Ինտերնետ Խանութում Պատվեր ձևակերպելու ժամանակ մուտքագրված տեղեկատվության չտարածման և գաղտնիության համար, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի և համապատասխան իրավասու մարմիններին ՅՈՒՔՈՄ-ի կողմից այդպիսի տվյալների հրապարակման անհրաժեշտության: Այնուամենայնիվ, Դուք ընդունում և համաձայնում եք, որ ՅՈՒՔՈՄ-ն իրավասու է օգտագործել Ձեր կողմից ներկայացված տեղեկատվությունը պայմանագրային պարտավարությունները կատարելու, այդ թվում` առաքողի կամ փոստային ծառայության միջոցով առաքման պատշաճ իրականացումն ապահովելու համար:

                  Ինտերնետ Խանութում տեղակայված այլ կայքերի հղումներից օգտվելիս՝ ՅՈՒՔՈՄ-ը չի երաշխավորում այդ կայքերի անվտանգությունն ու ապահովությունը: Այդ կայքեր այցելություններն իրականացվում են Ձեր կողմից Ձեր ռիսկով:

                  Ինտերնետ Խանութ այցելելիս՝ մեր կողմից գրանցվում է Ձեր այցի օրը, ամիսը, տարեթիվն ու ժամը:

                  Ինտերնետ կայքի և օգտագործողների միջև տեղեկատվության հոսքը պաշտպանված է 128 բիթ SSL բանալիով:

 

11. Երաշխիքային սպասարկում

                  Ինտերնետ Խանութում ձեռքբերված Ապրանքների համար տրամադրվում է երաշխիքային կտրոն՝ Ապրանք(ներ)ն արտադրողի կողմից սահմանված պայմաններին և/կամ ՀՀ օրենսդրության պահանջներին համաձայն:

 

12. Այլ դրույթներ

                  UCOM-ը հանդիսանում է պատշաճ ձևով գրանցված ապրանքային նշան:

                  Ինտերնետ Խանութի բացառիկ իրավատեր է հանդիսանում ՅՈՒՔՈՄ-ը: Հաճախորդը կարող է օգտվել Ինտերնետ Խանութից միայն անձնական նպատակներով: Հաճախորդը իրավասու չէ որևէ կերպ օգտագործել, վերարտադրել, փոխանցել, տարածել և/կամ որևէ այլ կերպ պահպանել Ինտերնետ Խանութում տեղակայված տեքստը, տեսաձայնային պատկերները, գծապատկերները, նշանները, վեբ-գրաֆիկան, Ապրանքների և Ծառայությունների նկարագրությունները և ցանկացած այլ  տեղեկություն կամ դրա մասը և/կամ UCOM բրենդը և/կամ դրա մասը՝ առանց ՅՈՒՔՈՄ-ի գրավոր համաձայնության: Ինտերնետ Խանութի բովանդակության ցանկացած անթույլատրելի օգտագործումը կարող է դիտարկվել օրենսդրության խախտում, և Դուք կկրեք պատասխանատվություն՝ համաձայն կիրառվող օրենսդրության:

                  ՅՈՒՔՈՄ-ն իրեն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ փոփոխել սույն Հատուկ Պայմանների դրույթներն ու պայմանները, որոնք ուժի մեջ են մտնում դրանք ՅՈՒՔՈՄ-ի Ինտերնետ Խանութում հրապարակելու պահին կամ ինչպես կսահմանվի ՅՈՒՔՈՄ-ի կողմից: Շարունակելով օգտվել Ինտերնետ Խանութից՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը այդ փոփոխություններն ընդունելու վերաբերյալ:

                  Ձեր կողմից ինտերնետի՝ ներառյալ վերջինիս բովանդակության օգտագործումը, իրականացվում է բացառապես Ձեր սեփական ռիսկով և պետք է համապատասխանի տեղական և միջազգային բոլոր կիրառելի օրենքներին, ենթաօրենսդրական ակտերին և նորմերին:

               ՅՈՒՔՈՄ-ը կձեռնարկի ողջամիտ միջոցներ Ինտերնետ Խանութի անխափան աշխատանքը ապահովելու համար, սակայն, այնուամենայնիվ, ՅՈՒՔՈՄ-ը պատասխանատվություն չի կրում Ինտերնետ Խանութում առկա թերությունների կամ անսարքությունների հետևանքների համար:

                  ՅՈՒՔՈՄ-ը պատասխանատվություն չի կրում Ձեր կողմից պատվիրված Ապրանքի և Ծառայության ուշ առաքվելու կամ չառաքվելու համար, եթե այդպիսի ուշացումը կամ առաքման չկատարելը անհաղթահարելի ուժի ազդեցության կամ իր վերահսկողությունից դուրս հանգամանքների հետևանք են:

                  ՅՈՒՔՈՄ-ը կարող է ցանկացած ժամանակ կասեցնել կամ փոփոխել Ինտերնետ Խանութի միջոցով առաջարկվող Ապրանքները և Ծառայությունները իր բացառիկ հայեցողությամբ:

                  Եթե Հաճախորդը թույլ է տալիս խախտում Պատվերի ձևակերպման և/կամ պատվիրված Ապրանքի և/կամ Ծառայության ստացման և/կամ ընդուման և/կամ դրա համար վճարման հետ կապված և/կամ սույն Հատուկ Պայմանների և/կամ Բաժանորդային Պայմանագրի պայմանների չկատարում կամ ոչ պատշաճ կատարում և/կամ հրաժարվում է պայմանագրի ու դրա հետ կապված փաստաթղթերի ստորագրումից և/կամ Պատվերը ձևակերպելիս ոչ ստույգ տեղեկություն է տրամադրում, ՅՈՒՔՈՄ-ն իրավասու է իր բացառիկ հայեցողությամբ չընդունել Հաճախորդի կողմից հետագայում ներկայացվող Պատվեր(ներ)ը և/կամ հրաժարվել արդեն ներկայացված Պատվերների իրականացումից և/կամ Հաճախորդի հետ կնքված պայմանագրից:

Եթե սույն Հատուկ Պայմանները բացի հայերենից կազմված են նաև այլ լեզվով

Հայերենի և այլ լեզվով տարբերակների միջև հակասության դեպքում գերակա է հայերեն տարբերակը: